20.04.2025
Ուսումնական տարվա սկիզբը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա
prev Նախորդ նորություն

Բացառել ցանկացած գործողություն, որ կնպաստի լարվածության սրմանը. Պուտինը՝ Ալիևին

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաներ։ Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը։ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է նաև, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ այս տարվա հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի սրման համատեքստում։


«Ռուսական կողմից ընդգծվել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարեւորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Արցախում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար