23.11.2024
Ամուլսարում դրությունը շարունակում է վերահսկել համայնքը. Ամուլսարի պահապաններ
prev Նախորդ նորություն

Մոսկվայից դեպի Երևան նախատեսված են նոր չարտերային չվերթներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացնում է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։


«Մոսկվա-Երևան – 17․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)


Մոսկվա – Երևան – 18․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին)


Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից: Տոմսարկղի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։


Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։


Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին», - ասված է հաղորդագրության մեջ։