Սահմանները բացվում են, հանրահավաքները՝ թույլատրվում. արտակարգ դրության նոր կանոնները
Հայաստանում արտակարգ դրությունը կառավարության այսօրվա արտահերթ նիստոմ կայացված որոշմամբ երկարաձգվեց եևս մեկ ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվեցին:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հավաքների ազատության բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն
Համաձայն նոր մեղմացված կանոնների, թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը` փակ եւ բաց տարածքներում։
«ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է` պահպանելով 14 օր ինքնամեկուսացումը, բայց 14 օրվա ընթացքում թույլատրվում է տեստ հանձնել եւ բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չի գործի», նշեց նախարարը։
VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած», - նշվում է հաղորդագրության մեջ։