7.04.2025
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ
prev Նախորդ նորություն

Հայկական Krisp ընկերությունը $5 մլն ներդրում ստացավ. նախարար

Հայկական Krisp ընկերությունը $5 մլն ներդրում ստացավ։ Այս մասին հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0-ից հասնելով $4,000,000-ի։

Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։

Ավելի վաղ Ֆորբս-ը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։

Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս փոխանցել ձայնն առանց շրջապատի աղմուկի։ Այն մեծ պահանջարկ ունեցավ Covid-19 համավարակի ժամանակ, երբ աշխատանքը հաճախ կազմակերպվում էր հեռավար։ 


 

Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը