23.11.2024
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները
prev Նախորդ նորություն

Նախագահն աջակցություն է ցուցաբերել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին

Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս աշխատանքային այցով Գյումրիում էր’ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։


Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը հանդիպել էր բնական աղետից առանձնապես տուժած ընտանիքների հետ, անմիջապես նրանցից տեղեկացել վնասների մասին: Արմեն Սարգսյանն ասել էր, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի և Էական է, որ մարդիկ զգան և իմանան, որ ուշադրության կենտրոնում են:


Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից տուժած ընտանիքներին տրամադրվել է որոշակի աջակցություն: Մասնավորապես, նրանց համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նախագահի՝ Գյումրի այցի հենց հաջորդ օրը հանձնել են հասցեատերերին: