6.05.2025
Սասուն Գաբրիելյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է իր կատարված ծախսերը COVID-19- ի դեմ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:


Նախարարությունն, ըստ ոլորտների, ներկայացրել է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից՝


✅Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690


✅Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363


✅Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775


✅Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500


✅Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847


✅Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894


✅Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437


✅Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307


Հանրագումար` 5,808,527,812


Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։


Արցախի նախագահը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերության կատարելագործված զինատեսակներին
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին