23.12.2024
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած
prev Նախորդ նորություն

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:


Այսպիսով, հուլիսի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 700 է: