20.04.2025
Վարչապետը կարևորել է միջոցների ծախսման ընթացքի և կառավարման կանխատեսելիությունը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շավքաթ Միրզիյոևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։


Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նշելով, որ Հայաստանի և Ուզբեկստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:


«Հայ-ուզբեկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք պատրաստ ենք փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին՝ համագործակցությունը համալրելով նորարարության ու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և մի շարք ոլորտների համատեղ ծրագրերով»,-մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար