24.11.2024
Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի. դեսպան
prev Նախորդ նորություն

Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց... Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը Facebook-ում գրառում է կատարել վերջին օրերի զարգացումների մասով:


«Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:
Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն...

Թե չէ ինչե՜ր կանեինք...

Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել... Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:

Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում...