Հայաստանաբնակ բազմաթիվ եզդիներ պատրաստ են մեկնել սահման. Բաքոյան

120

Հայաստանաբնակ բազմաթիվ եզդիներ դիմել են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Այս մասին ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը:


Նա նշեց, որ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները.


«Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում ակտիվ աշխատել հայկական սփյուռքի հետ` և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ մյուս երկրներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողություններին նաև հստակ դիվանագիտական պատասխան տալ»,- շեշտեց նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...