Ադրբեջանը ցավոտ է տանում դիրքային կորուստները, մարդկայինի վրա թքած ունեն. Հովհաննիսյան
Երևում է այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Խոսքը դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն»,- գրել է նա։
Հովհաննիսյանը նաև ավելացրել է.
«Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշի զորավարն էլ գալիս է Շամխոր։
Ասածս ինչ է. չզարմանաք»։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի: