19.03.2024
Հայաստանը հումանիտար առաքելություն իրականացնող նոր խումբ է ուղարկել Սիրիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողանը հրահանգել է ստեղծել Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը:


Նշվում է, որ նման գաղափար ծագել էր դեռ երեք ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Հեղինակները հիմնավորել են, թե մինչ օրս Թուրքիայում չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ ու միասնական քաղաքականության մշակմամբ, թեև բոլոր նախարարություններն առանձին զբաղվում են այդ խնդրով:


Արդյունքում Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։


 


 


 

ՀՀ հումանիտար առաքելության խումբը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ
Հաջորդ նորություն next