23.11.2024
Վերջ դրեք անիմաստ շահարկումներին, բանակը ինքնահաստատման տեղ չէ. Հարությունյան
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը

Եվրոպական Միությունը բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը:  Այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:


Հայաստանի կողմից համապարփակ բարեփոխումների հաջող իրականացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, նոր խթաններ կստեղծի Եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու և հաջորդ տասնամյակում Հայաստանի և ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլերի համար: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների իրականացմանը։ Եվրոպական Միությունը բարեփոխումների առանցքային գործընկերն է և խոշորագույն դոնորը Հայաստանում: ԵՄ-ն իր ամենամյա միջին օգնությունը 40 միլիոն եվրոյից ավելացրել է մինչև 65 միլիոն եվրո, հայտնում է Արմենպրեսը:


Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նշելով, որ այն վերաճում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և ռազմավարական առումով ամրապնդված գործընկերության: