20.04.2025
Հրայր Թովմասյանը կմնա ՍԴ անդամ. ինշխանություները գնում են գործարքի՞
prev Նախորդ նորություն

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը (լուսանկարներ)

Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


«Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։


Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։

Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։



Նվիրատվության համար շնորհակալություն ենք հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։



 


 

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 360-ի. մեկ օրում 10 մարդ է մահացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար