13.04.2025
Ազգային ժողովի մոտակայքից բերման է ենթարկվել 154 քաղաքացի. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Կկայանա Պետրոպավլ-Երևան չարտերային չվերթը

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Պետրոպավլ-Երևան «Armenia» ավիաընկերության NGT 1708 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 18-ին ժամը 18։25-ին։


Տոմսի արժեքը կազմում է 195 ԱՄՆ դոլար։ Տոմսերը հնարավոր է լինելու նույն օրը գնել տեղում՝ Պետրոպավլ օդանավակայանում։


ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը: Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի Ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։


Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրվում է նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:


Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։