17.04.2025
ՄԱԿ-ը 1 մլն դոլար է տրամադրել ՀՀ-ին ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանն աջակցելու համար
prev Նախորդ նորություն

Քոչարյանի և մյուսների գործով նշանակված դատական նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունիսի 9-ին նշանակված նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմը։


«Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասվում է հայտարարության մեջ։


Ավելի վաղ պաշտպաններից մեկի մոտ հաստատված կորոնավիրուսի, ինչպես նաև Քոչարյանի բացակայության հիմքով հետաձգվել էր նաև նախորդ շաբաթ նշանակված դատական նիստը։


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։


 


 

ՄԻՊ-ը պարետատնից կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ պարզաբանումների է սպասում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան