24.11.2024
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 12 պացիենտ
prev Նախորդ նորություն

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 59-այա Յուրի Բեգլարյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:


Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։


Ըստ աղբյուրի՝  հետախուզվող Յուրի Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։