Վստրեչի Ապեր, Նեմեց Ռուբո, Փուչիկ Կարեն. նախարարը՝ Վանեցյանի կառավարության կազմի մասին
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր առավոտյան գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանին անհրաժեշտ է հակաճգնաժամային կառավարություն ձևավորել:
Նա, մասնավորապես, գրել էր.
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»:
Գրառմանն արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.
«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն `
1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)», - գրել է նախարարը: