8.06.2025
Բակո Սահակյանը ստորագրել է Արշավիր Ղարամյանին պաշտոնից ազատելու հրամանագիր
prev Նախորդ նորություն

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան. դեսպանություն

Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։


Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։


«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։


 

ՀՀ Հումանիտար առաքելությունը Հալեպի զինհոսպիտալին է փոխանցել բժշկական պարագաներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին