Կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է գրանցվել. 58 պացիենտ առողջացել է, մեկը՝ մահացել
Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս երեք պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել:
Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 58 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 1055 է:
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել մահվան դեպքի վերաբերյալ: «Գրանցվել է մահվան 1 դեպ, որի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - նշում են ԱՆ-ից:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է։
Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3313
Առողջացածներ - 1325
Փաստացի բուժվողներ -1928
Ընդհանուր թեստեր - 31590
Մահվան ելքեր - 45
Մահվան ելքեր այլ պատճառով – 15