18.04.2025
Մայիսյան այս օրերին մենք անցնում ենք հերթական փորձության միջով. Ավինյան
prev Նախորդ նորություն

ՌԴ նախագահը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։


Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է․


«Հարգելի Արմեն Վարդանի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։


Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ խաղաղություն և ազատություն ապահովելով ապագա սերունդների համար։


Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված մարտական եղբայրության ավանդույթները, համախմբվածությունն ու փոխօգնությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։


Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարօրության մաղթանքներս»:


 

Կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է գրանցվել. 58 պացիենտ առողջացել է, մեկը՝ մահացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար