24.11.2024
ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա. Միրզոյանը հաստատեց
prev Նախորդ նորություն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում, այլ ստեղծվում է. Փաշինյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է: Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա ներկայացրեց արտաքին քաղաքականության մասին իր պատկերացումները՝ «չլինել կոնֆլիկտային, լինել կառուցողական, լինել հարգալից»։ Նրա խոսքով, մի բան է, որ երկիրն իրեն դիրքավորում է որխես «ճ» դասի պետություն, մեկ յալ բան է, երբ երկրի ղեկավարությունը ներկայացնում է իր ժողովրդին ու պահանջում հաշվի նստել իր դիրքորոշման հետ:


«Պահանջել հարգանք, այնպես, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ենք բացառիկ հարգանք դրսեւորում»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարծր դիրքորոշում ունենալը ևս ռիսկային է, սակայն ընտրության հարց է՝ ինչպես է Հայաստանն ուզում դիրքավորվել:


Փաշինյանը նաև դժգոհեց դիվանագիտական կորպուսի մի հատվածից, որն, իր խոսքով, չի ընալում նոր իրողությունները: «Այնպես չէ, թե մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը այս դիրքորոշումը ընդունում, հասկանում, որդեգրել եւ իրականացնում է», - ասաց նա՝ հավելելով, որ այս մասին առաջին անգամ է ասում:


«Մեր դիվանագիտության շատ պրոֆեսիոնալ հատված ընդունում է այդ դիրքորոշումը: Բայց կա մի հատված, որ ակնհայտ տեսնում եմ, որ սովոր են հին ռեժիմում աշխատել, իրենք սովոր են, որ պետք է վիզը ծռել եւ հնարավորինս խեղճացած բոլորից ինչ-որ բան խնդրել, եւ ինչ-որ բան ստանալիս լինել երջանիկ»,- նկատեց վարչապետը: