24.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Միքայել Մինասյանը կկալանավորվի. դատարանը բավարարեց միջնորդությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի: Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:


VERELQ-ը հիշեցնում է, որ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ավելի քան մեկ ամիս առաջ:  


Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:


Ավելի վաղ Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի։