23.11.2024
Արամ Սաֆարյան. Առանց ՌԴ-ի Անկարային ու Բաքվին ավելի հեշտ կլիներ ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա
prev Նախորդ նորություն

SOCAR. Ադրբեջանը չի ավելացնելու նավթի արդյունահանումը

Ադրբեջանն այս տարի չի ավելացնելու նավթի արդյունահանումը:Այդ մասին հայտարարել է SOCAR ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը` ընդգծելով, որ որոշել է աջակցել ՕՊԵԿ-ի մի շարք երկրների նախաձեռնությանը նավթի արդյունահանման սառեցման հետ կապված:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվել: "Մենք արդեն միացել ենք այդ դիրքորոշմանը և նպակա ունենք այս տարի սառեցնել նավթի արդյունահանումն, այսինքն` պահպանել այն նույն մակարդակի վրա ու դադարեցնել արդյունահանման ավելացման նախագծերը", - փոխանցում է Աբդուլաևի խոսքերը ՏԱՍՍ-ը:

Փետրվարի կեսերին Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ հանրապետությունը չի պատրաստվում սառեցնել նավթի արդյունահանումը: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նատիգ Աբբասովը Թրենդի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի նավթի ծավալը համաշխարհային շուկայում այնքան էլ մեծ չէ և այն չի ազդում նավթի գնագոյացման վրա:

2015թ.-ին հանրապետությունում նավթի արդյունահանման ծավալները կազմել են 41,689 միլիոն տոննա: Այս տարի Ադրբեջանում նավթի արդյունահանումը նախատեսված է 40,7 միլիոն տոննայի սահմաններում: Այժմ ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ քննարկումներ են անցկացնում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ: