23.11.2024
Մինչև 2019թ-ը  նախատեսվում է ստեղծել ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա
prev Նախորդ նորություն

Արամ Սաֆարյան. Առանց ՌԴ-ի Անկարային ու Բաքվին ավելի հեշտ կլիներ ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա

ՀՀ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, որը գտնվում է հարավային ուղղության վրա: Եվ դա Երևանի համար կարևորագույն գործոն է, ինչը նոր հնչեղություն է ստանում կապված Մերձավոր Արևելքում լարվածության հետ: Այդ մասին հայտարարել է "Ինտեգրացիա և զարգացում" հետազոտական-վերլուծական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանը:

Փորձագետը նշել է, որ Թուրքիայի հարավ-արևելյան ողջ սահմանի երկայնքով անհանգիստ է և դա լրացուցիչ անգամ ապացուցում է, որ թուրքական ղեկավարությունը հայտնվել է "Իսլամական պետության" և քրդերի արանքում՝ փորձելով օգտագործել նրանց միմյանց դեմ: «Դա բարդ պատմություն է: Այդ իրադարձությունները տեղի են ունենոմ ՀՀ-ի մերձակայքում՝ նրանից 400 կմ հեռավորության վրա: Այդ առումով, եթե չլիներ ՌԴ-ը. Հայաստանում չլիներ 102-րդ ռազմակայանը, չլինեին ռուսաստացի սահմանապահները, ապա ՀՀ-ը կլիներ շատ ավելի խոցելի Թուրքիայի համար», - նշել է Սաֆարյանը "Вестей ФМ"-ի եթերում:

Նա նաև հիշեցրել է, որ Թուքրիան ղարաբաղյան հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին և առանց ՌԴ-ի Անկարայի և Բաքվի կողմից ավելի հեշտ կլիներ ճնշումներ գործադրել Երևանի վրա: Անդրադառնալով ռուսական վարկով ՀՀ-ի կողմից զենքեր և զինամթերքի գնմանը` Սաֆարյանը նշել է, որ այդ գործարքը կամրապնդի հանրապետության զինված ուժերը: Նրա խոսքով, ՌԴ-ը վարկի մասին որոշումը ճիշտ ժամանակին է կայացրել:

«Ռազմական պարիտետի պահպանումը ձեռնտու է բոլոր երկրներին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եթե բալանսը խախտվի, ապա մենք կմոտենանք պատերազմին, ինչը կունենա անկանխատեսելի հետևանքներ», - նշել է քաղաքագետը` հավելելով, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կարևոր է նաև Հայաստանի տնտեսության համար:

Փորձագետը ոչ մի պատճառ չի տեսնում, որպեսզի ՀՀ-ը հրաժարվի Անդրկովկասում ՌԴ-ի բարեկամի և դաշնակցի կարգավիճակից: Նրա խոսքով, այսօր շատ արևմտյան ստրատեգներ ջանքեր են գործադրում, որպեսզի ռուսական գործոնը դուրս մղեն Հայաստանից: Սակայն բնակչության մեծամասնությունը կողմ է հայ-ռուսական բարեկամությանը: "ՌԴ-ը երբեք օտար երկիր չի եղել Մերձավոր Արևելքում: Թե խորհրդային շրջանում, թե հետխորհրդային շրջանում ՌԴ-ի հեղինակությունը Սիրիայում և նախկին Իրաքում մեծ էր: Այժմ Ռուսաստանն ընկալվում է որպես կարևոր երկիր, առանց որի անհնար է որևէ հարցի կարգավորում", - ասել է նա: