23.11.2024
ՌԴ-ը և Ադրբեջանը կքննարկեն ռազմական գործարքների կատարման հարցերը
prev Նախորդ նորություն

Մինչև 2019թ-ը նախատեսվում է ստեղծել ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա

Մինչև 2019թ.-ի հուլիս նախատեսվում է ստեղծել ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա, որն կապահովի ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը էլեկտրաէներգետիկայի ոլորտում, փոխանցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան հնարավորություն կտա տնտեսվարողներին ունենալ հավասար մուտք դեպի շուկաներ՝հաշվի առնելով միության երկրների տարբեր հնարավորությունների էներգետիկ համակարգերում, և բարձրացնել նրանց մրցունակությունը:

Այդ հարցի քննարկումը տեղ է ունեցել ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Դանիլ Իբրաևի և ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Եվգենի Միշուկի հանդիպման ընթացքում:

Կողմերը պայմանավորվել են նորացնել համագործակցության ձևաչափը և յաշվի առնել ԱՊՀ և ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրացիայի զուգահեռ փորձը: