24.11.2024
Կապի ծառայությունների համար կներդրվի հատուկ «կրթական» սակագին. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Արցախում զոհված զինծառայողի դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը։


Այս մասին ապրիլի 4-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:


«Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով հանցանքներ կատարելու՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Գ.Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,– նշված է հաղորդագրության մեջ: