24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի
prev Նախորդ նորություն

Ձյուն, մառախուղ. ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:


Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի. Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:


Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։


Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: