24.11.2024
Մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
prev Նախորդ նորություն

Հայաստանում արձանագարվեց կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։


Ըստ գրառման՝ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։


«Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,- գրել է խոսնակը։


Մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 290, որից 18-ը՝ առողջացած, 272-ը՝ փաստացի բուժվող:


Բացասական թեստերը եղել են՝ 1440-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 26-ին գրանցվել է Հայաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։