10.10.2024
Ինչո՞ւ է Մոսկվան զենք մատակարարում և՛ Երևանին, և՛ Բաքվին
prev Նախորդ նորություն

Տատյանա Վալովայա. ԵՏՄ-ն դեռ պատրաստ չէ անցնել միասնական արժույթի

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) դեռ պատրաստ չէ անցնել միասնական արժույթի: Դեռ երկար ճանապարհ պետք է անցնել: Այս ամսին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

Ըստ նրա՝ միասնական արժույթի համար պետք է երկար ճանապարհ անցնել: «Կարծում եմ, այս պահին ԵՏՄ-ն պատրաստ չէ միասնական արժույթին: Հարցը նրանում չէ՝ պատրա՞ստ է, թե՞ ոչ: Պետք է պայմաններ լինեն, որպեսզի միասնական արժույթը առաջանա: Օրինակ, բոլորիս ուշադրության կենտրոնում է Եվրամիության փորձը, որը 2002 թվականին շրջանառության մեջ դրեց եվրոն», - նշեց նա՝ հավելելով, որ մինչև եվրոն ներդնելը Եվրոպան անցավ ինտեգրման երկար ճանապարհ:

«Նրանք (եվրոպական երկրները) առաջին անգամ պատրաստվում էին եվրոն մտցնել շրջանառության մեջ դեռ 1980 թվականին, իսկ այդ նախագիծը ներկայացրեցին 1960-ականների վերջին: Խոստացան այդ անել 1980-ին, արեցին 2002 թվականին։ Ինչո՞ւ, որովհետև մինչև արժութային միության ստեղծումը պետք է ստեղծել տնտեսական միություն»,- ասաց Վալովայան՝ դժվարանալով ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի Եվրասիական տնտեսական միությունից միսանական արժույթի անցնելու համար:

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ խոսեց միությունում միասնական արժույթի ստեղծման մասին: Մարտի սկզբին հանձնարարեց երկրի Կենտրոնական բանկին՝ ԵՏՄ անդամ-պետությունների Կենտրոնական բանկերի հետ աշխատանք տանել՝ հասկանալու միասնական արժույթի ի՞նչ հնարավորություն կա, իսկ մարտի 20-ին Աստանայում՝ Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարեց.- «Ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միություն ստեղծելու մասին»:

Չնայած նրան, որ ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել էին միայն 2025 թ.-ին սկսել միասնական արժույթի մշակման մասին քննարկումներ, սակայն ահագնացող տնտեսական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, մասնագետների կարծիքով, կարող են էականորեն արագացնել այդ գործընթացը: Այդ մասին մասնավորապես գրել էր ապրիլին նաև «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն» կամ «եվրազ»: Աղբյուրը նաև նշել էր, որ նախատեսվում է ստեղծել Եվրասիական կենտորնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որի գտնվելու է Ալմաթիում:

Մեկնաբանների կարծիքով, Պուտինի հանձնարարականը առաջին լուրջ քայլն է ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման հնարավորությունների շուրջ քննարկումներ սկսելու ուղղությամբ: Հատկանշական է, որ այդ օրերին Ղազախստանի կենտրոնական բանկը հայտարարել էր կառավարության կողմից հաստատված մինչև 2016 թ. դոլարը երկրի տնտեսությունից դուրս մղելու ծրագրի մասին:
Մամուլի տեսություն. ԼՂ խորհրդարանի ընտրություններին մասնակցում է ողջ իշխանական համակարգը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները