24.11.2024
Նավթի գների անկումը կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ:


«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ [email protected]:


Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի քաղաքացիներին հորդորել էր խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի տարածման մասշտաների ահանգնացմամբ: