3.04.2026
ՀՀ-ն չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ՝ ՀՀ-ի. վարչապետ
prev Նախորդ նորություն

Տրանզիտ, էներգետիկա և տարածաշրջանային խնդիրներ. Փաշինյանի օրակարգը Թբիլիսիում

Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր գերակայություններից է: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Թբիլսիում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ բանակցությունների արդյունքները։


Նրա խոսքով այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք էլ ավելի են ամրապնդում Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները: «Իմ և պարոն Գախարիայի միջև այօրվա բանակությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարի ձեռք բերած պայամանավորվածությունների կատարումը: Նշվեց երկու երկրների տրազիտային կարողությունների զարգացման կարևորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ ու հեռահարողդակցային կապի մասին է», - ասաց Փաշինյանը:


Ի՞նչ են խոսել բանակցությունների ժամանակ


Վարչապետը տեղեկացրեց, որ բանակցությունների ժամանակ հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանը և գիտությանը: «Մենք առաջարկեցինք նաև ամրապնդել երկու պետությունների քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների միջև կապը», - նշեց նա՝ հավելելով, որ անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին:


«Տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Այս առումով կարևորում եմ կողմերի համար զգայուն խնդիրների շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը», - ասաց նա:


Հայտարարության վերջում Փաշինյանը խոսեց երկու երկրների հրաբերությունների զարգացման հարցում վիրահայերի նշանակալի ավանդի մասին: «Երախտապարտ ենք Վրաստանի հայերի ազգային ինքնության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար», - ասաց նա: 


Եղել է նաև առանձնազրույց


ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների վարչապետներն առանձնազրույց են ունեցել:


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել է հայ գործընկերոջն ու շնորհակալություն հայտնել երևանյան հանդիպման ընթացքում ջերմ ընդունելության համար: Գախարիան ասել է, որ նմանօրինակ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նաև նախարարությունների ու այլ գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար.


«Պարոն վարչապետ, հարգարժան Նիկոլ, ուրախ եմ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու համար: Մենք, իհարկե, կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Մենք բարդ տարածաշրջաններում ենք ապրում, ու հասկանում ենք, որ տարածաշրջանների կայունությունը մեր պետությունների զարգացման հիմքն է: Մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա միայն տնտեսական, մշակութային ու այլ հարցերի մասին: Մեր համոզմունքն է, որ մեր երկրների զարգացումը Եվրատարածք ինտեգրվելու հետ է կապված»։


Պատասխան խոսքում Փաշինյանը խոսել է հայ-վրացական հարաբերությունների խորացման մասին՝ նշելով, որ Վրաստանի հետ հարաբերությունների պատկերացումները Հայաստանի համար ռազմավարական են.


«Մեր երկրները խորը պատմական կապեր ունեն, մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, կարծում եմ՝ ժամանակն է եկել մտածել եթե ոչ հազարամյակների, գոնե հարյուրամյակների համատեղ այս տարածաշրջանում զարգացման մասին: Մեր հարաբերություններն ամրացնող ևս մեկ գործոն է ի հայտ եկել, դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է՝ ժողովրդավարությանն ու ժողովրդվարության զարգացման տեսլականին: Այս հանգամանքը մինչև այժմ գոյություն ունեցող հիմքին ավելացնում է ևս մեկ կարևոր անկյունաքար: Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեզ իսկապես հաջողվել է Վրաստանի հետ հարաբերությունների նոր որակ ստանալ: Մեզ հաջողվում է հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ասել է Փաշինյանը:


Հիշեցնենք՝ ընթացքի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: Երկօրյա այցի շրջանակներում Փաշինյանը նաև հայ համայնքի հետ կհանդիպի:

Պետք է ավելի ուժեղացնել կորոնավիրուսի կանխարգելման գործողությունները. Իրանի դեսպան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար