24.11.2024
Ինչպես են խնամում կորոնավիրուսի կասկածով «Գոլդեն փելիս»-ում մեկուսացված անձինք (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։  


«Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։


Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։


Հավելենք, որ շրջապատի համար որևէ վտանգ չկա»,-ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել։ Վարակը հայտնաբերվել է Թեհրանից օդանավով Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։ Նրան հետ մեկուսացվելու է ևս 30 անձ: