Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում. Նիկոլ Փաշինյան
Մարտի 1-ին Ծաղկաձոր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այն բանից հետո, երբ կրոնավիրուսի կասկածնքով 32 քաղաքացիներ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում լուրեր էին շրջանառվել, որ զբոսաշրջիկները լքում են Ծաղկաձորը կամ չեղարկում իրենց հանգիստը:
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել եւ կից գրառում կատարել. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։
Դրանից հետո վարչապետը լայվի ժամանակ հայտնել էր, որ ազդակներ են ստանում, որ մարդիկ չեղարկում են իրենց հանգիստը Ծաղկաձորում: