«Կինը հանուն զարգացման». մեկնարկում է ՀՀ-Արցախ-Սփյուռք համահայկական մրցանակաբաշխությունը
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Կինը հանուն զարգացման 2020» համահայկական մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել եւ մրցանակներ հանձնել տնտեսության, կրթության եւ առողջապահության ոլորտնեում իրենց ակտիվ ու բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած կանանց եւ այն կազմակերպություններին, որոնք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար՝ ապահովելով միաժամանակ արտադրության եւ ծառայության բարձր որակ:
Մրցանակակիրների մեջ կան նաեւ հանրային ծառայողներ, կրթական ոլորտի ղեկավարներ եւ վաստակավոր բժիշկներ: Մրցանակաբաշխության կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագիրն է, ում կողմից իրականացված թիմային աշխատանքի եւ առցանց տիրույթում հատուկ իրականացված սոցհարցումների արդյունքում էլ ընտրվել են մրցանակակիրները:
Միջոցառմանը ներկա կլինեն հյուրեր ՀՀ գերատեսչություններից եւ դիվանագիտական կառույցներից: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու կգան ՀՀ հայտնի արտիստներ, երգիչ -երգչուհիներ: