24.11.2024
Մամուլ. Ո՞վ կօգնի Սերժ Սարգսյանին մաքուր դուրս գալու մոտ «կես միլիարդանոց մեղադրանքից»
prev Նախորդ նորություն

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն ու հիբրիդային պատերազմը

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը հնացել է և այն պետք է խմբագրել՝հաշվի առնելով տարածաշրջանային գեոպոլիտիկ զարգացումներն ու ՀՀ-ի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մի շարք այլ խնդիրներ:


ՀՀ նոր Ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետք է հստակ ամրագրվեն մի քանի կարևորագույն կետեր, որոնք պետք է դառնան անվտանգության հիմնասյունները:


Ռազմավարության մեջ ելնելով տարածաշրջանում ստեղծված գեոպոլիտիկ բարդ իրավիճակից պետք է ֆիքսվի, որ ՌԴ-ն շարունակելու է հանդիսանալ ՀՀ-ի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, իսկ 102-րդ ռազմաբազան ու հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկող ռուսական զորքերը՝ՀՀ-ի անվտանգության ապահովման առանցքային տարրերից են և նրանց ներկայությունը երկրում կասկածի տակ չի դրվելու:


Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում պետք է ֆիքսվի, որպես գերակայություն, ինչը պետք է պայմանավորել նաև տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացմամբ ու հակահայկական ռազմավարությամբ:


Դրան զուգահեռ պետք է շեշտը դրվի նաև ՀՀ-ի ներքին խնդիրների վրա, մասնավորապես դեմոգրաֆիկ իրավիճակի շտկման հստակ ռազմավարություն պետք է մշակվի՝արտագաղթի կանխարգելման և ներգաղթի կազմակերպման տեսլականով, ինչի մասին այդքան շատ էր խոսվում թավշյա հեղափոխությունից հետո:


ՀՀ-ի ամբողջ տարածքի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացումը նույնպես պետք է դիտարկվի, որպես գերակայություն՝հակառակ պարագայում արտագաղթն ու ուրբանիզացիան՝Երևանում բնակչության գերկենտրոնացումն ազդելու են անվտանգության մակարդակի վրա:


Արտաքին քաղաքական՝գեոպոլիկ բլոկին ու ներքին՝տնտեսական, սոցիալական բլոկին զուգահեռ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունում պետք է հատուկ գլուխ հատկացվի այսպես կոչված հիբրիդային պատերազմներին:


ՀՀ-ն պետք է ունենա հստակ օրենսդրական դաշտ՝հիբրիդային պատերազմին դիմագրավելու հետ կապված:


Ազգային Անվտանգության նոր ռազմավարությունում պետք է հստակեցվեն, թե ՀՀ-ում գործող տարբեր ՀԿ-ներ ու գրանտային կազմակերպություններ արդյոք իրականացնում են հետախուզական գործառույթներ՝սպասարկելով այլ երկրների շահեր և ինչ պետք է անել, որ Արևմուտքից կամ այլ կենտրոններից սնվող հազարավոր ՀԿ-ներ ու ԶԼՄ-ներ իրականացնեն իրենց ուղիղ գործառույթը և մաս չկազմեն այսպես կոչված գունավոր հեղափոխությունների ու ուղիղ չմիջամտեն ՀՀ-ի ներքին գործերին՝հարվածելով հայ-ռուսական հարաբերություններին, դրանով թուլացնելով ՀՀ-ի ազգային անվտանգությունը:


Եթե հստակ չի ամրագրվում, թե արևմտյան գրանտակեր կազմակերպություններ ինչով են զբաղվում, որտեղից են սնվում և ինչ ազդեցություն ունի այդ կազմակերպությունների գործունեությունը ՀՀ ազգային անվտանգության մակադրակի վրա, ապա Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը կլինի թերի ու ազգային անվտանգության մակարդակը խոցելի, քանի որ այսօր թեժ պատերազմներին կամ ռազմական գործողություններին փոխարինում են այսպես կոչված հիբրիդային պատերազմները, որոնք ոչ պակաս վտանգ են ներկայացնում պետության ու ազգի անվտանգությանն ու գոյությանը:


Հսկողության ուժեղացումը գրանտային կազմակերպությունների, օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների նկատմամբ նպաստելու է ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝դա չպետք է դիտարկվի, որպես ազատ խոսքի սահմանափակում, սակայն թուրք-ադրբեջանական շրջափակման, կիսապատերազմական վիճակում գտնվող ՀՀ-ն պետք է ապահովի իր ներքին անվտանգությունը:


Որոշ ՀԿ-ներ կարող են հարվածել բանակի մարտունակությանը՝կեղծ լուրեր տարածելով ու վարքաբեկելով ԶՈւ-ն ու սպայական կազմին, հարվածել Հայ Առաքելական եկեղեցուն՝ֆինանսավորել աղանդներ ու տարբեր սուբմշակույթներ, հարվածեն ավանդական ընտանեկան արժեքներին, ինչպես նաև իրականացնեն բնակչության հավաքագրում ՝հետախուզական նպատակներով ու իրականացնեն խոր հետախուզության(глубинная разведка) դերակատարում:


Վարդան Վարդանյան