25.11.2024
Սեյրան Օհանյանը չի բացառում, որ Թուրքիան կարող է խախտել Հայաստանի սահմանը
prev Նախորդ նորություն

Միլս. Հայաստանը կարևոր հարթակ է Իրանի հետ ամերիկայն բիզնեսի ընդլայնման համար

Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Մեկամսյա գործունեության առիթով առցանց ռեժիմով պատասխանելով քաղաքացիների հարցերին, այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի Ռիչարդ Միլսը:

Դեսպանն այս կերպ պատասխանեց այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որ «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է», և թե այդ ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր կան և ինչպիսի՞ ներդրումներ են սպասվում Հայաստանում և ամերիկյան ո՞ր ընկերություններն են շահագրգռված, հայտնում է tert.am-ը:

«Նախագահ Օբամայի մեկնաբանությունները արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումների ու առևտրի ծավալի մեծացումը: Անցած տարի եղան կարևոր զարգացումներ, այդ թվում՝ Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որը նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում: Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար»,-ասաց դեսպանը:

Ըստ դեսպան Միլսի՝ նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ:

«Ավելի շատ ներդրումներ ներգրավելու դեսպանատան նպատակը ընթանում է կոռուպցիայի կրճատմանն ուղղված ՀՀ մեր գործընկերների հետ աշխատանքին զուգահեռ: Հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար, լինեն հայկական, օտարերկրյա, թե ռուսական խիստ կարևոր է: Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում»,- ասաց դեսպանը: