8.06.2025
Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը
prev Նախորդ նորություն

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:


«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,


Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։


Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա:


Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։


Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել:

Լարսի ճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին