24.11.2024
ՀՀ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների 70-ից 75%-ն առողջանում են. հայտարարություն
prev Նախորդ նորություն

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկում կլինի. Անի Սամսոնյան

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկում կլինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:


«Հարգելի ընկերներ,


ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։


Թեման` արդեն գիտեք»,,- գրել է նա: