23.11.2024
Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ընդդիմությունը՝քարոզարշավում գրանցված խախտումների մասին

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզչության փուլում հավասարության սկզբունքն ոչ միայն չի պահպանվում, այլ նաև կոպտորեն խախտվում է: Այդ մասին հայտարարել է Մուսավաթ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գյուլաղա Ասլանլին:


Նա նշել է, որ իշխանական թեկնածուների համար նախընտրական հանդիպումները կազմակերպում են պետական կառույցները:


Նա նշել է, որ Մուսավաթ-ի թեկնածուների պաստառները պատռվում են և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում:


Իր հերթին, ՌԵԱԼ կուսակցության քարտուղար Նատիգ Ջաֆարլին հայտարարել է, որ հեռուստաընկերությունները հեռացված են նախընտրական քարոզարշավից և դա տեղի է ունենում առաջին անգամ:
Ըստ նրա, կուսակցությունը ստիպված է քարոզչություն իրականացնել սոցցանցերով և էլեկտորատի հետ հանդիպումների ընթացքում:


Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին: