23.11.2024
Վրաստանում գրիպից մահվան երրորդ դեպքն է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Թուրքիայում 40 ոստիկանի են ձերբակալել պետական հեղաշրջման փորձի համար

Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման ընդգրկուն գործողություն են անցկացրել, որոնք կասկածվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ:


Քառասուն ձերբակալվածների թվում կան չորս նախկին բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք բոլորը կասկածվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մասնակցելու մեջ:


Ձերբակալությունները կատարվել են Անկարայում, Քոնիեում, Ղազիանթեպում, Կայսերիում, Ադիյամանում, Ադանայում, Տրապիզոնում: