4.10.2024
Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով. ԱՍԱԼԱ
prev Նախորդ նորություն

Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` հաղթելով ադրբեջանցուն

Ֆրանսիայի Նից քաղաքում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:


Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկիի նկատմամբ:


Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Իսկ պատվո հարթակի 3-րդ հորիզոնականում կանգնել են Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

Ծաղկաձորն ու Ջերմուկը՝ ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերի ցանկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում