23.11.2024
Սահմանադրական փոփոխություններով պետք է վերականգնվի կառավարման կիսանախագահական մոդելը. ՀԱԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի

Վերջին ամիսներին Հայաստանում արդիական է դարձել ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտությունը: Այս մասին գրում է «Փաստ» թերթը, հիշեցնելով, որ նախորդ իշխանությունների օրոք ևս քանիցս բարձրաձայնվել է  մասին:  


«Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում:


Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին:


Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։ Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաև իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»,- գրում է թերթը: