7.04.2025
Հուլիսից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կդառնա 300 հազար դրամ
prev Նախորդ նորություն

Սարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ: 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։


Նշենք, Հայոցյանը զբաղեցրել է Կոմիտեի Գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետի պաշտոնը:


Հիշեցնենք, դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Հարությունյանն ազատվեց գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 


 


 

Հայաստանը պատարաստ է օգնելու, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի. ԱԽ քարտուղար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը