24.11.2024
Կաշառակերություն, գողություն ու կողոպուտ. օպերատիվ իրավիճակը դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են փոխգործակցությունը զարգացնելու հարցեր

Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:


Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձևաչափով համագործակցությունը և նախաձեռնել համագործակցության նոր ոլորտներ:


Դեսպան Չեպլակը հաստատել է փոխգործակցությունը զարգացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և կարևորել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որն արդեն համաձայնեցվել է կողմերի միջև:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: