12.04.2025
Իրանը սպառնացել է հարձակվել Դուբայի և Հայֆայի վրա
prev Նախորդ նորություն

Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մեծ մասը Կանադայի և Իրանի քաղաքացիներ են

Թեհրանի մերձակայքում կործանված ինքնաթիռի զոհերի մեծ մասը Կանադայի և Իրանի քաղաքացիներ են:


EADaily-ն հայտնում է, որ զոհված ուղևորներից 73-ը եղել է Կանադայի քաղաքացի, ևս 71 ուղևոր ունեցել է իրանական անձնագիր, 8-ը՝ Շվեդիայի, 6-ը՝ Աֆղանստանի, երեքը՝ Մեծ Բրիտանիայի և ևս երկուսը Ուկրաինայի: Նշվում է, որ անձնակազմի բոլոր 13 անդամները եղել են ուկրաինացի:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի օդանավակայանից թռիչքից երկու րոպե անց, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Սկզբում ենթադրվում էր, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով է աղետի ենթարկվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ողբերգության պատճառը շարժիչում բռնկված հրդեհն է:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել, Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։