8.04.2025
Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռ
prev Նախորդ նորություն

Իրանն սպառնացել է հարվածել ԱՄՆ բոլոր դաշնակիցներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ նրանք պատասխան միջոցառումներ չձեռնարկեն, հակառակ դեպքում «կբախվեն ավելի ցավոտ եւ ավերիչ արձագանքի»։


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մի քանի ժամ առաջ բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում ամերիկյան բազաներին, սպառնացել է վրեժխնդիր լինել բոլոր երկրներից, որոնք կհամարձակվեն իրենց օդային տարածքը տրամադրել ամերիկացիներին։


«ԱՄՆ-ի բոլոր դաշնակից երկրները, ցանկացած տարածքներ հարվածների տակ կընկնեն, եթե դառնան որեւէ թշնամական եւ ագրեսիվ գործողության աղբյուր ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության»,-ասված է հայտարարությունում։ Տեքստում նաեւ հավասարության նշան է դրվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ։ Վերջինս եւս պատասխանատու է համարվել ստեղծված իրավիճակի համար։


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միաժամանակ կոչ է արել ամերիկացի ազգին ճնշում գործադրել Սպիտակ Տան վրա, որպեսզի ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը տարածաշրջանից՝ խուսափելու համար հետագա վնասին եւ թույլ չտալ ԱՄՆ ղեկավարներին վտանգի ենթարկել իր զինվորականներին աճող ատելության պատճառով»։

Փորձագետ. Իրանը տարբերակ չունի չարձագանքի ԱՄՆ-ի գործողություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը