11.09.2025
Թուրքիան 30%-ով ավելացրել է ադրբեջանական գազի ներկրումը
prev Նախորդ նորություն

Հնդկաստանն ադրբեջանական նավթի ներկրումն ավելացրել է 35%-ով

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Հնդկաստանն Ադրբեջանից ներկրել է օրական 56,2 հազար բարել նավթ, ինչը 35,6%-ով շատ է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:


Ընդհանուր առմամբ, այս տարվա 11 ամսում Հնդկաստանը ներկրել է օրական 4,47 միլիոն բարել նավթ, ինչը 1,7%-ով քիչ է 2018-ի ցուցանիշից: Այս տարի Հնդկաստանն ավելի շատ նավթ ներկրել է Իրաքից: 2019-ի 11 ամսում այդ ցուցանիշը կազմել է օրական 1,05 մլն բարել:

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան