24.11.2024
Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողները ևս փոխհատուցում կստանան. ՊՆ
prev Նախորդ նորություն

Զենքի գնումների 80 պայմանագիր ունենք. Արտակ Դավթյան

Ներկայում ունենք զենքի գնումների 80 պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ է և կնքվել է նախկին իշխանությունների ժամանակ: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:


Նա ընդգծեց, որ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանության կողմից:


Դավթյանը նաև հորդորեց մի փոքր սպասել՝ վարչապետը այդ կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ:


Հիշեցնենք, օրերս սոցիալական ցանցերում կադրեր տարածվեցին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների վերջին փորձարկումներից: Մասնավորապես, կործանիչների լուսանկարները տարածվել է “ВКонтакте” սոցիալական ցանցի NskPlanes էջում:


Կործանիչների վրա երևում է «Հայաստան» գրությունը: