24.11.2024
Սաունաներն ու կարաոկեները կտեղակայվեն կրթական հաստատություններից 100 մ հեռավորության վրա
prev Նախորդ նորություն

Գաղափարախոսությունը, որ դրվել է տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է. Փաշինյան

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերելով նախօրեին հրապարակված 2019 թվականի 11 ամիսների տնտեսական ցուցանիշները:


Վարչապետը նշեց, որ պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է.  


«Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: Շատ կարեւոր է, որ նոյեմբերին ապրանքների ատրահանման աճ ունենք՝ 25,7 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը 4,8 տոկոսով: 11 ամիսների ցուցանիշների համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս»,- թվարկեց նա:


Փաշինյանը հավելեց, որ սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են, որոնք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրվել է տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է ՀՀ-ում: